top of page

«Անարդարության լկտի դրսևորումներն այս իշխանությունների գործելաոճն են»․ Պետրոս Մակեյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս աստիճան բարոյազուրկ իշխանություն Հայաստանը չի ունեցել։


Դեկտեմբերին ԱԺ պատգամավորների պարգևավճարները կազմել է 3000000 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ երկու շաբաթ առաջ, նույն Ազգային Ժողովում ուսապարկերի առաջնորդը հայտարարում էր՝ «․․․թոշակառուների թոշակը 10400 դրամով բարձրացնենք, ի՞նչ են անելու»։


Այս ամենն այն դեպքում, երբ պաշտոնական տվյալներով Հայաստանի բնակչության ¼-ը աղքատ է։ Նման բևեռացումը, անարդարության լկտի դրսևորումներն օրվա իշխանությունների գործելաոճն է, ինչի ականատեսը եղանք նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ շարունակում էին պարգևավճարներ բաժանել։


Հ․ Գ․ Իշխանությունները Նիկոլի գլխավորությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն համատարած կոռուպցիայի, քրեաօլիգարխների սանձարձակության, դղյակամոլության, պետական միջոցների յուրացման ու փոշիացման, այլև ազգային արժանապատվությունից, հույս ու հավատից մեզ զրկելու համար։


Եվ նրանց ներում չի կարող լինել, որովհետև, ի տարբերություն բոլոր նախկին իշխանությունների, իրենք իշխանության են եկել վերոթվարկյալ սանձարձակ բարքերի դեմ պայքարի և արդարության հաստատման խոստումներով»։

 
 
1/2558
bottom of page