Միրզոյանն ու Բորելը քննարկել են վիզաների ազատականացման հարցը
Feb 13, 2024
1 min read

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են ՀՀ–ի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու հարցը։
Այս մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Բորելը։
«Մենք քննարկել ենք նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը սկսելու հարցը։ Ես խրախուսում եմ Հայաստանի՝ բարեփոխումներ իրականացնելու և այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու ջանքերը»,- նշել է նա։




















