top of page

Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար Հայաստան. Էմանուել Մակրոն

Feb 21, 2024
1 min read

2022 թվականի Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Ալիեւի հետ դուք վերահաստատեցիք ձեր հանձնառությունը Ալմաթիի հռչակագրին եւ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը ինչ վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը: Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին:

«Ինչ վերաբերում է քարտեզներին, որպեսզի բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման եւ սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանին երկուստեք ուժերի հետ քաշման համար: Մենք նաեւ կոչ ենք անում  ի կատար ածել արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, համաձայն այս որոշման, Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի այն մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից եւ ովքեր ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել, անարգել եւ արագորեն:

Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման եւ համագործակցության տարածաշրջան եւ անհրաժեշտ է, որ հաղորակցման միջոցները նույնպես լինեն ինտեգրման գործոններ եւ ոչ թե պառակտման: Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա եւ ցանկանում եմ, որ Կենտրոնական Ասիայի Հարավային Կովկասի եւ ԵՄ-ի միջեւ հաղորդակցութան կապերը զարգանան, ողջունում եմ այս ընդհանուր հավակնության մեջ ձեր խաղաղութան խաչմերուկներ նախաձեռնության ներդրումը:

Մենք այնուհետեւ կքննարկենք նաեւ երկկողմ  համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցերը, մենք կշարունակենք աջակցել ենթակառուցվածների զարգացմանը Հայաստանում, մեր ձեռնարկությունների մասնակցությամբ, կշարունակենք նաեւ համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար եւ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որեւիցե էսկալացիա»,-ասաց Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան նաեւ կշարունակի իր մարդասիրական հանձնառությունը  Հայաստանին՝ տրամադրելով 23 մլն դրամի աջակցություն:

1/3083
bottom of page