top of page

Երևանի նախակրթարանների տնօրենների ու դայակների աշխատավարձերը 30 տոկոսով կբարձրանան. քաղաքապետ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 19, 2024
  • 1 min read
ree

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց` հանրակրթության ոլորտը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է:

«Մենք տարբեր ոլորտներում որոշ ֆինանսական վերանայումներ ենք իրականացրել, ունենք կոնկրետ արդյունքներ դպրոցներում, համալսարաններում, գիտության ոլորտում ֆինանսավորումն ավելացել է չորս անգամ, դեռ չլուծված ոլորտներից մեկը նախակրթարաններում մեր ֆինանսական փոխհատուցման չափն է եղել: 2024 թ. Երևանում մոտ 30 տոկոսով իրականացնելու ենք աշխատավարձերի վերանայում` դայակների, տնօրենների: Սա, իհարկե, այն չափը չէ, որին մարդիկ, որ այդտեղ աշխատում են, արժանի են վերանայման տեսանկյունից, բայց սա դեռ սկիզբն է, բարեփոխումների ընթացքը շարունակական է լինելու»,- ասաց նա:

1/2558
bottom of page