top of page

Եթե «կոռուպցիայի» համար պետք է նստի Աշոտյանը, ապա զարմանալու բան չկա, որ Նիկոլը խոսի հայրենասիրությունից. Արտակ Զաքարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 15, 2024
  • 1 min read
ree

Պատկերացնո՞ւմ եք, Նիկոլը խոսում է հայրենասիրության մոդելից` ասելով, որ «...կախիչներից է սկսվում մեր բոլոր պրոբլեմները և բոլոր պրոբլեմների լուծումները»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա նաեւ նշել է. «Մեր երկրում ոչինչ չի փոխվելու, քանի դեռ դավաճանության մեջ հանրային հիմնավոր կասկածները չհաղթահարած անձը խոսում է հայրենասիրությունից:

Նույն կերպ Չիչչոլինան կարող էր քարոզել բարոյականություն, Հիտլերը` հումանիզմ, և այլն:

Իսկ ինչու՞ պետք է կարգի հրավիրվեն փողեր մսխող բարձրաստիճան չինովնիկները, պետական բյուջեի միջոցներով անորակ աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող գործարարները, եթե կառավարության «ղեկավարն» արդեն հանրահռչակվել է պետությունը քանդելու և հայրենիքը թշնամուն հանձնելու իր առաքելությամբ:

Ինչու՞ պետք է հայ ժողովուրդը լսի և հարգի մեկի «հայրենասիրական» թեզերը, ով խորտակել է հայրենիքի նվիրական հաղթանակներն ու համազգային իղձերը:

Ամեն բան պարզ ու հասարակ է: Մենք վաղուց շեղվել ենք բոլոր տիպի ճշմարտություններից և ապրում ենք Նիկոլի կեղծ ու վնասարար իրականության մեջ: Եթե «կոռուպցիայի» համար պետք է նստի դասական քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը, ապա ոչ մի զարմանալու բան չկա, որ Նիկոլը խոսի «հայրենասիրությունից»»:

1/2561
bottom of page