top of page

Շիրակի մարզում 2 տարեկան երեխա է մահացել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Դեկտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ ծնողների ուղեկցությամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մանկահասակ երեխայի դի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մահացածը 2 տարեկան տղա երեխա է։ Ոստիկանները պարզել են, որ երեխան տանը խաղալիք ավտոմեքենաներով խաղալիս պատահաբար կուլ է տվել պտուտակը, ինչի հետևանքով ինքնազգացողությունը վատացել է և ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։


 
 
bottom of page