top of page

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին Հայաստանի մեղադրանքները կործանարար են. Զախարովա

Jan 12, 2024
1 min read


Հայաստանում հայտարարությունները, թե ռուս խաղաղապահները չեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, իրականությանը չեն համապատասխանում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, դրանք համարում ենք կործանարար և, ամենակարևորը, իրականությանը չհամապատասխանող», - ասել է նա։

 

Զախարովան նաև հայտարարել է, որ Հայաստանի կողմից նման հայտարարությունները «փաստերը կեղծելու փորձեր են՝ պատասխանատվությունից հրաժարվելու համար»։

 

«Ես դա այլ կերպ չեմ կարող գնահատել»,- ընդգծել է Զախարովան։

1/3083
bottom of page