top of page

«Սևան» ՔԿՀ-ի կացարաններից մեկի թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոսներ

Jan 16, 2024
1 min read

Հունվարի 15-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նախատեսված խուզարկություն են իրականացրել բնակելի տեղամասի 3-րդ մասնաշենքում։



Արդյունքում 5-րդ կացարանի դատապարտյալ Խ․ Ա․-ի քնելատեղին կից պահարանի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են երկու բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով։


 

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

1/3083
bottom of page