Ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները հատել ռուս-բելառուսական պետական սահմանը․ հայտարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել ռուս-բելառուսական պետական սահմանը հատելու մասին․
Համաձայն ՌԴ կառավարության 2024թ. հունվարի 13-ի հանձնարարականի՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ԵԱՏՄ երկրները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող վարորդները ռուս-բելառուսական սահմանը կարող են հատել միայն Յեզերիշչե-Նևել (Езерище-Невель) ճանապարհահատվածի «Լոբոկ» ստացիոնար անցակետով (Կիև-Սանկտ Պետերբուրգ M20):