top of page

«ՀՀ-ն շարունակել է հայկական մշակութային ժառանգության հանրահռչակումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում»․ ՀՀ ԱԳՆ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 12 minutes ago
  • 1 min read
ree

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է․ «Հայաստանը շարունակել է հայկական մշակութային ժառանգության հանրահռչակումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում են ընդգրկվել «Երևանի ուրարտական ժառանգություն» և «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» հուշարձանները: Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվել է Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը։ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը և Հանրապետության Հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027թթ. օրացույցում»։

 
 
bottom of page