top of page

Ձնահյուսի տակ մնացած 20-ամյա զինծառայողը դեպքից ժամեր առաջ խոսել է ընտանիքի հետ․ ՀԺ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 14, 2024
  • 1 min read
ree

Վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեպքից ժամեր առաջ տղան խոսել է ընտանիքի հետ, որից հետո ընտանիքի անդամները չեն կարողացել կապ հաստատել Բենիամինի հետ։

«Բենիամինը արդեն զորացրվում էր, նրա զորացրման օրն է դեպքը եղել, ասել են սարից իջի, որ գնաս տուն, մնացել է ձյան տակ, այլ մանրամասներ էլ չեն ասում։ Շատ լավ երեխա էր, երաժիշտ էր, դհոլ էր նվագում, երգում էր։ Հենց այսօր արդեն պետք է զորացրվեր»,- ասաց Հովհաննիսյանը։

Բենիամինը տան ավագն էր, ունի իրենից փոքր քույր և եղբայր:

bottom of page