top of page

Նիկոլայ Ծատուրյան, Վլադիլեն Բալյան, Դավիթ Բաբայան, որևէ մեկս ճանաչո՞ւմ է այս անձանց որպես ժողովրդական արտիստ․ արդարադատության փոխնախարար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 15, 2024
  • 1 min read
ree

Շատ հաճախ ժողովրդականությունը կամ վաստակավոր լինելը որևէ կերպ կապ չի ունենում այն անձի հետ, ում մենք ժողովրդականի կոչում ենք տվել, այդպիսի անձինք էլ կան։

Այս մասին ԱԺ-ում ՀՀ պետական պարգևների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։

Նա նշեց, որ պետությունը չի բացառելու միջամտությունը ոլորտային մրցանակաբաշխություններին։

«Մի քանի ազգանուններ ընթերցեմ․ Ծատուրյան Նիկոլայ, Չթչյան Գեղունի, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ, ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ, որևէ մեկս միթե ճանաչո՞ւմ է այս անձանց որպես ժողովրդական արտիստ։

Եթե հիմա հարցում անենք, ժողովրդի մեծամասնությունը չի ճանաչելու։ Այո լավ չէ, բայց որևէ մասնագետի խրախուսելու համար պարտադիր չէ պետության կողմից նրան շնորհել ժողովրդական արտիստի կոչում»,- ասաց փոխնախարարը։ 

1/2561
bottom of page