top of page

Ճանապարհին ցուլեր են, մենք էլ՝ կարմիր շորով. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին

Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորած է պետություն- քաղաքացի ճեղքը լցնելով:  

Այս մասին  Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սահմանադրությունը պետք է օրգանիկ կապ ունենա ժողովրդի հետ: Իմ ընկալմամբ՝ պայմանավորված է ժողովրդի հետ գենետիկ ճեղքը լրացնելու ճեղքով:

Սահմանադրությունը երբեք չի ընդունվել այն պայմաններում և միջավայրում, երբ ՀՀ քաղաքացին ինքն իրեն ասի՝ ես գնացի, քվեարկեցի ու ընդունեցի սահմանադրություն:

Կառավարությունը չի կարող փոխել Սահմանադրությունը կամ ընդունել նոր Սահմանադրություն: Միայն ժողովուրդը կարող է կայացնել այդ որոշումը»,- նկատեց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝  պետական ժողովուրդ դառնալու համար մեզ պետք է սահմանադրական հանրաքվե:

Փաշինյանը նաև նշեց, որ նոր Սահմանադրությունը,  4-րդ հանրապետության ստեղծման գաղափարներից մեկն է: Անդրադառնալով հարցին, թե Սահմանադրության փոփոխությունն արտաքին ճնշման պահանջով է, Փաշինյանը պարզաբանեց հետևյալ առակով:

«Պատկերացրեք՝ 2-ով քայլում ենք ճանապարհով և տեսնում ենք՝ ճանապարհի եզրերին ցուլեր են կանգնած, իսկ մենք կարմիր զգեստներով ենք և մենք պետք է որոշում կատարենք:

Ի դեպ, այդ շորն ինձ համար գործել է տատիկս: Բարդ ճանապարհ է, պետք է որոշում կայացնենք: Պետք է այդ ճանապարհը անցնենք»։

Bình luận


bottom of page