top of page

Էրդողանը ծրագրում է ընդլայնել Իրաքում և Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողությունները

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 16, 2024
  • 1 min read
ree

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի խոստացել է ընդլայնել ռազմական գործողությունները քրդերի դեմ հարևան Իրաքում և Սիրիայում՝ Իրաքում թուրքական ռազմաբազայի վրա հարձակումից օրեր անց, որի հետևանքով ինը թուրք զինվոր է զոհվել, հայտնում է AP-ն։

Թուրքական ռազմական ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայում և Իրաքում գտնվող թիրախներին, որոնք Անկարայի կարծիքով կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։

Կառավարության նիստից հետո հեռուստաուղերձում Էրդողանն ասել է, որ թուրքական ինքնաթիռները վերջին հինգ օրվա ընթացքում սկսված գործողությունների ընթացքում Սիրիայում և Իրաքում ընդհանուր առմամբ 114 թիրախ են խոցել։

Թուրքիայի նախագահի խոսքով` Թուրքիայի հետախուզական ծառայության առանձին գործողությունների արդյունքում ոչնչացվել է ևս 60 ենթակառուցվածք:

Էրդողանն ասել է, որ Թուրքիան «վճռական է վերացնել քուրդ զինյալների վտանգը իր աղբյուրից» Իրաքում և Սիրիայում։

«Մեր գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև ապահովված լինի Հյուսիսային Իրաքի լեռների յուրաքանչյուր թիզ, որոնք դարձել են ահաբեկչական գործունեության աղբյուր…», - ասել է նա: Նույն կերպ մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայում ահաբեկիչների բները... ամբողջությամբ չեն քանդվել»։

1/2561
bottom of page