top of page

Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 17, 2024
  • 1 min read
ree

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

 

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

 

Տաթև-Լծեն-Սիսիան ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար։

 

Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

 

Հարժիսի խաչմերուկում բուք է»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

1/2561
bottom of page