top of page

Նաոմի Քեմփբելը պատրաստվում է բացել սեփական ցուցահանդեսը


Բոլոր ժամանակների ամենահայտնի սուպերմոդելներից մեկը՝ Նաոմի Քեմփբելը, պատրաստվում է սեփական ցուցահանդես բացել Վիկտորյա եւ Ալբերտ թանգարանում։ Ցուցահանդեսը կպատմի նրա ստեղծագործական լայն համագործակցության եւ խորը մշակութային ազդեցության մասին:



Բացմանն ընդառաջ Նաոմին որոշել էր ճաշկերույթ կազմակերպել Դորչեսթերում, եւ այդ առիթով կրել էր նորաձեւության պատմության հազվագյուտ մի նմուշ:

Նա հագել էր Alexander McQueen-ի Eshu՝ աշուն/ձմեռ 2000 թվականի հավաքածուից կոստյում, որի տակից՝ սեւ վերնաշապիկ: Նրա անսամբլը լրացված էր արծաթյա զարդերով եւ սեւ լաքապատ կոշիկներով, որոնք ստեղծել էին դասական, բայց բարդ կերպար։


«Naomi: in Fashion» խորագրով ցուցահանդեսը, որը հովանավորում է Boss-ը, խոստանում է հետաքրքիր իրադարձություն լինել նորաձեւության սիրահարների համար:Այցելուները կտեսնեն բացառիկ կտորներ, որոնք ստեղծված են հատուկ Նաոմիի համար՝ սկսած Azzedine Alaïa-ի եւ Valentino-ի ստեղծագործություններից մինչեւ Dolce & Gabbana-ի տպավորիչ զգեստը: Բացի այդ, այցելուները կարող են հիանալ բարձր հարթակներով կոշիկներով, որոնց վրա գրված է «Naomi» եւ որոնք ստորագրված են կուլիսային կոստյումերի կողմից։ Դրանցով Քեմփբելը սայթաքել էր Վիվիեն Վեսթվուդի ցուցադրության ժամանակ: Ցուցահանդեսը կբացվի հունիսի 22-ին։

Ըստ Վիկտորյա եւ Ալբերտ թանգարանի կայքի՝ սա կլինի «իր տեսակի մեջ առաջին ցուցահանդեսը, որը մվիրված է սուպերմոդել Նաոմի Քեմփբելի արտասովոր կարիերային: Աշխարհի առաջատար դիզայներների եւ լուսանկարիչների աշխատանքների միջոցով մենք նշում ենք նրա ստեղծագործական համագործակցությունը, ակտիվությունը եւ մշակութային լայնածավալ ազդեցությունը»:

bottom of page