top of page

Արտենի գյուղի միջնակարգ դպրոցի պատից հեռացված՝ զորավար Անդրանիկի մեծադիր նկարն արդեն փակցվել է իր անունը կրող փողոցում գործող մշակույթի տան պատին

5 hours ago
1 min read

Արտենի գյուղի միջնակարգ դպրոցի պատից հեռացված՝ զորավար Անդրանիկի մեծադիր նկարն արդեն փակցվել է իր անունը կրող փողոցում գործող մշակույթի տան պատին 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բնակիչները մի քանի օր վնասված նկարը մշակելուց հետո այսօր՝ նոյեմբերի 2-ին, արդեն տեղադրել են մշակույթի տան պատին, հարևանությամբ էլ արդեն կառուցվում է արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած Արտենիի հերոսների անվամբ հուշաղբյուր-հուշակոթող։



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը ուզել են հեռացնել։ 2-3 օր գյուղացիները դպրոցի մոտ հերթապահություն էին իրականացրել, որ եթե հանկարծ այն փորձեն հեռացնել, թույլ չտան։


 
 
1/3147
bottom of page