Պուտինի և Ռեզաիի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը վկայում է, որ առաջիկայում Իրանի շուրջ սպասվում է որևէ էական զարգացում․ Հակոբ Բադալյան

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Պուտինի եւ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Ռեզայիի միջև։ Ինքնին այս հանգամանքը վկայում է, որ տեղի է ունեցել շատ կարեւոր խոսակցություն եւ ըստ ամենայնի առաջիկայում Իրանի շուրջ սպասվում է որևէ էական զարգացում։ Խնդիրն այն է, որ նախագահի եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները կամ կարգավիճակները համադրելի չեն, կա սուբորդինացիոն խնդիր։ Հետեւաբար, եթե նրանց միջեւ տեղի է ունենում հեռախոսազրույց, դա նշանակում է, որ քննարկվում է շատ կարեւոր եւ էական որեւէ հարց։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Հատկանշական է, որ մի քանի օր առաջ Ռեզային բանակցել էր Թեհրան ժամանած Մեքքայան եռյակի բարձրաստիճանների հետ՝ Թուրքիայի հետախուզության ղեկավարի, Պակիստանի բանակի հրամանատարի եւ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հետ։ Իհարկե դրանից անմիջապես հետո Մոսկվա էր մեկնել նաեւ Իրանի նախագահ Փեզեշկիանը՝ գազ արդյունահանող երկրների ֆորումի առիթով։ Բայց, այդ հանգամանքը առավել եւս ընդգծում է Պուտին–Ռեզայի հեռախոսազրույցի առանձնահատկությունը։
Միաժամանակ, հիշենք փոխնախագահ Վենսի նամակը Ռեզայիին, որ նա ուղարկել էր Թեհրան Կատարի միջոցով՝ հոկտեմբերի 25–ին։ Ի դեպ, Կատարի էմիրը Փեզեշկիանի հետ նույնպես Մոսկվայում էր՝ գազ արտահանողնեի ֆորումի ժամանակ։ Իրանի շուրջ հնարավոր նոր իրավիճակը հասունանում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությանն ընդառաջ, որ ԱՄՆ–ում տեղի է ունենալու նոյեմբերի 3–ին։ Ու այդ ֆոնին էլ կայանում է Պուտին–Ռեզայի հեռախոսազրույցը»,-գրել է նա։




















