top of page

Հրաչյա Հակոբյանը կմիանա Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ խափանման միջոցը փոխելու միջնորդությանը

Feb 6, 2024
1 min read

 ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի ցանկանում գնահատականներ տալ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցող  կալանավորումների վերաբերյալ իրավական համակարգի աշխատանքին:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մեր երկրում այլևս կոռուպցիա չկա, սակայն Էկոնոմիկայի նախարարության դեպքն ապացուցում է, որ Փաշինյանի ասածն այնքան էլ այդպես չէ՝  Armlur.am-ի հետ զրույցում Հակոբյանը շեշտել է. «Խոսքը համակարգային կոռուպցիայի մասին է: Այո, ես կիսում եմ այն կարծիքը, որ հիմա ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չկա: Համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել»:

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ հետ կապված դեպքին՝ Հակոբյանը նշել է, որ խմբակցությունում Ալեն Սիմոնյանի մասով դժգոհություններ չկան. «Համենայն դեպս, ես նման քննարկման չեմ մասնակցել, որտեղ Ալեն Սիմոնյանի մասով քննարկում է եղել: Որևէ ստորագրահավաք սկսելու դեպքում կմիանամ»։

1/3083
bottom of page