top of page

ՊՆ ՌՈ-ն հետաքննում է Բաքվի հայտարարությունը․ հրամանը խախտելու մեղավորները կենթարկվեն պատասխանատվության

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։

«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը իրադրությունը գնահատելով կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել:

Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:

Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ: 

1/1824
bottom of page