top of page

«Զոհված զինծառայողների բոլոր այն ծնողները, որոնք արյունավաճառությամբ չեն զբաղվում, այս իշխանություններին չեն քծնում, հայտնվում են թիրախում»․ Տաթև Վիրաբյան

Mar 2, 2024
1 min read

«Մենք մի հստակ պատկեր ունենք՝  բոլոր այն զոհված զինծառայողների ծնողները, որոնք արյունավաճառությամբ չեն զբաղվում, այս իշխանություններին չեն քծնում, հայտնվում են թիրախում»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է արցախցի ակտիվիստ Տաթևիկ  Վիրաբյանը:

«Գարիկ Գալեյանը դրա վառ ապացույցն է:

Նա Աննային չի հաճոյացել՝ ոմանց նման,  նրա խնջույքներին չի մասնակցել, այդ պատճառով էլ այսօր արգելում են վերջինիս այցելել իր որդու շիրիմին: Արցախցիներին հավասար այս իշխանություններին հարցեր ունեն զոհվածների ծնողները: Նրանք անդառնալի կորուստներ ունեն: Այս իշխանություններից ամենամեծ վրեժը նրանք ունեն, հենց այդ պատճառով էլ թիրախավորվում են հենց նրանք: Օրվա իշխանություններն ամենաշատը վախենում են զոհվածների հարազատներից, որ նրանք հանկարծ չհամախմբվեն ու հաշվեհարդար չտեսնեն իրենցից:

Գարիկ Գալեյանը իր արժեքների հետևից գնացող տեսակ է, ունի ծանրակշիռ  խոսք: Նա առաջին անգամ չէ, որ այս իշխանությունների կողմից թիրախավորվում է:

Իշխանությունները վրեժխնդիր են լինում զոհվածների ծնողներից: Այս իշխանությունը լկտիաբար ռեխը բաց հայտարարեց, որ, այո, կարող էր զոհեր չտար, բայց տվել է և ուզում են, որ զոհվածների ծնողները լռեն, չպայքարեն այդ լկտիության դեմ:

Անկարելի է արդեն այս խայտառակ իրականության մեջ ապրելը»,- ասել է Տաթևիկ Վիրաբյանը:

1/3083
bottom of page