Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին․ փաստաբան
- Elen Hovsepyan

- Feb 14, 2024
- 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ էր բերման ենթարկվել, ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, հայտնելով՝ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։




















