top of page

Ներկուսակցական հարցերը՝ վեր արտաքին քաղաքականությունից․ ՔՊ-ն նիստ է գումարել. «Ժողովուրդ»

Feb 9, 2024
1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է արել:Տեղեկացանք, որ նիստը 3 ժամից ավել է տևել: Քննարկվել են բացառապես ներկուսակցական հարցեր, արտաքին քաղաքական հարցերը մղվել են երկրորդ պլան իշխանականների կողմից:Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է մեծ թափով շարունակել մարզային ակտիվի ու տարածքային կառույցների հետ աշխատանքը, նաև իր թիմակիցներին հանձնարարել է ամեն ինչ անել, որ կուսակցությանն անդամակցողների թիվը շատանա:

Իշխանականները նաև որոշել են մեդիադաշտում ակտիվանալ, հենց սրանով էլ պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները վերջին օրերին մեկը մյուսի հետևից «տիկտոկյան» էջեր են բացել ու հոլովակներ են տեղադրում: Լրատվամիջոցների հետ նրանց աշխատանքը տապալված է, դրա համար հույսները սոցցանցերն են»։

1/3083
bottom of page