top of page

Երևանում թալանել են դերասան Արման Նավասարդյանի ավտոմեքենան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 23, 2024
  • 1 min read
ree

Երևանում թալանել են դերասան, Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 23։30-ից մինչև փետրվարի 21-ի ժամը 12։40-ն ընկած ժամանակահատվածում «УАЗ» մակնշի ավտոմեքենայի դռան ապակին բացելու միջոցով գողացել են ավտոմեքենայում եղած գույքը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենայից գողացել են ձայնարկիչը, օդամղիչ պոմպը և ընթացագործային գործիքներ։

Դեպքի փաստով Քանաքեռ Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարութ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանին, որը քննիչի որոշմամբ ճանաչվել է տուժող։

1/2558
bottom of page