top of page

Նոր հետազոտություն․ ավազը գրաֆենով փոխարինելը բետոնն ավելի ամուր և թեթև է դարձնում

Feb 3, 2024
1 min read

Ռայսի համալսարանի գիտնականների խումբն առաջարկել է բետոնի ստացման նոր տարբերակ: Դասական տարբերակից այն տարբերվում է նրանով, որ դրա մեջ ավազը փոխարինվում է գրաֆենով։ Այս մոտեցումը ոչ միայն հնարավորություն է տալիս նվազեցնել ավազի սպառումը, այլև բարելավում է պատրաստի բետոնի որակը՝ այն դարձնելով ավելի ամուր, դիմացկուն և թեթև, հաղորդում է Techkult-ը։ Համապատասխան հետազոտությունն իրականացվել է Ջեյմս Տուրի լաբորատորիայում, որտեղ մի քանի տասնամյակ շարունակ գրաֆենն արտադրվել է flash-Joule ջեռուցման տեխնոլոգիայի միջոցով։

Դրա էությունն ածխածնով հարուստ բազային նյութի արագ գերտաքացումն է էլեկտրական հոսանքով։ Վերջերս կատարված փորձի ժամանակ գրաֆենը ստացվել է թունավոր արդյունաբերական թափոններից: Գիտական աշխատանքի հեղինակներից Պ. Ադվինկուլան կարծում է, որ փորձերի ընթացքում ստացված նյութը կարող է հաջողությամբ փոխարինել բետոնի ավանդական լցոնիչը, որը ավազն է։ Ավելին, ստացված բետոնը մի շարք առումներով գերազանցում է ավանդական բետոնին:

Նախ այն 25%-ով ավելի թեթև է։ Նույնքան կարևոր է, որ գրաֆենը բարելավում է առավելագույն դեֆորմացիան, ամրությունը և սեղմման ուժը, համապատասխանաբար, 33, 32 և 21%-ով: Միաժամանակ բետոնի առաձգական դիմադրությունը նվազում է 11,0%-ով։ «Գրաֆենբետոն»-ի տեխնոլոգիան դեռևս չափազանց թանկ է լայն տարածման համար, բայց այն ունի մեծ ներուժ:

1/3083
bottom of page