top of page

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Նարե Գաբրիելյանը՝ ոսկե մեդալակիր

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 14, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Նարե Գաբրիելյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Ռուսե քաղաքում ընթացող ISSF Grand Prix 2024-ի մրցումային առաջին օրը:Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

 

10մ օդամղիչ ատրճանակ երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով 2-րդ հորիզոնականով դուրս է եկել եզրափակիչ, որում 239,7 միավորով միանձնյա առաջատար է եղել ու ոսկե մեդալ նվաճել

 

Գաբրիելյանը նաև 570 միավորով լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորման։

 

Մրցումային 2-րդ օրը 10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում հավաքականի առաջատար հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 239,9 միավորով դարձել է փոխչեմպիոն:

 

Կարապետյանը եզրափակիչ էր դուրս եկել 2-րդ հորիզոնականով:

bottom of page