Արամ Ղազարյանին այսօր կնշանակեն Լոռու մարզպետ
Լոռին այսօր նոր մարզպետ կունենա։
Կառավարության այսօրվա նիստում այդ պաշտոնին կնշանակվի Արամ Ղազարյանը։
Արամ Ղազարյանը 2016-ից երկուսուկես տարի եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում է ղեկավարել Ոստիկանության մարզային վարչությունը։
2023 թվականի հունիսից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն էր։
Comments