top of page

Բժիշկը կյանքին սպառնացող հիվանդության ոչ ակնհայտ ախտանիշներ է անվանել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 20, 2024
  • 1 min read
ree

Սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Հրանտ Շեխյանն ասել է, որ սրտի հիվանդությանը բնորոշ ախտանիշներից բացի կան նաև մի շարք ոչ ակնհայտ նշաններ, որոնք չի կարելի անտեսել։ Նրա խոսքերը մեջբերում է «Դոկտոր Փիթերը».

Բժիշկը նշել է, որ սիրտ-անոթային հիվանդություններն առավել հաճախ արտահայտվում են շնչառության, կրծքավանդակի ցավերի, այտուցների տեսքով։ Այս ախտանշանները պահանջում են անհապաղ շփում մասնագետի հետ, ով ախտորոշում և համապատասխան բուժում կնշանակի:

Միևնույն ժամանակ, ըստ բժշկի, սրտի խորացված խնդիրների նշան կարող է լինել նաև անորոշ հայացքը՝ ուղղված «անհասկանալի ուղղությամբ»։ Նա կյանքին սպառնացող հիվանդության մեկ այլ ոչ բնորոշ դրսևորում է անվանել մարդու մտավոր կարողությունների ակնհայտ նվազումը։ Դրանք սովորաբար առաջանում են այն պատճառով, որ սիրտը դադարում է ուղեղին նորմալ արյուն մատակարարել, հետևաբար թթվածին, պարզաբանել է Շեխյանը

bottom of page