top of page

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար. հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 17, 2024
  • 1 min read
ree

Հունվարի 17-ին՝ ժամը 20։15-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Արտաշավանից մինչև Տառերի պուրակ հատվածում ձյուն է տեղում։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

bottom of page