top of page

Պուտինը հրաժարվել է մասնակցել նախընտրական բանավեճերին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 13, 2024
  • 1 min read
ree

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինից  քարոզարշավի համատեղ միջոցառումներին մասնակցության մերժում է ստացել։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտարարել է ընտրական հանձնաժողովի քարտուղար Նատալյա Բուդարինան, գրում է kommersant.ru-ն։



«Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է փաստաթուղթ, որը հաստատում է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի հրաժարումը՝  համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման կազմակերպությունների ալիքներով համատեղ քարոզչական միջոցառումներին մասնակցությունից»,- ասել է Բուդարինան:



ՌԴ նախագահական ընտրությունները կկայանան մարտի 15-ից 17-ը։ ԿԸՀ-ն գրանցել է չորս թեկնածուի:

1/2558
bottom of page