Ջուլիա Ռոբերթսը բացատրել է, թե ինչու երբեք չի նկարահանվի մերկ տեսարաններում
Ջուլիա Ռոբերթսը բացահայտել է մերկ տեսարաններում չնկարահանելու իրական պատճառը. 56-ամյա դերասանուհին խուսափում է ցանկացած բաց տեսարանից եւ, նույնիսկ, «Սիրունիկը» ֆիլմում մարմնավաճառի մարմնավորելիս նա եղել է ամբողջովին հագնված:
Բրիտանական Vogue-ի շապիկին դեբյուտային համարում՝ սցենարիստ Ռիչարդ Քերթիսի հետ հարցազրույցում նա ասել է, որ ցանկանում է աջակցել մյուս կանանց, ովքեր ճնշվում են տեսախցիկի առաջ մերկանալուց:Հարցին՝ արդյոք նա զգո՞ւմ է «պատասխանատվության զգացում այլ կանանց նկատմամբ», Ջուլիան պատասխանել է. «Գիտե՞ք, ինձ համար ֆիլմերում չմերկանալն ու խոցելի չլինելը ընտրություն են, որը ես ինքս ինձ համար եմ արել»։
Նա ասում է, որ իր հաստատակամ դիրքորոշումը, գուցե, կապ ունի ֆեմինիստական խորհրդանիշներից մեկի հետ իր անսպասելի կապով։ Ջուլիան պատմել է, որ վերստեղծել է իր տոհմածառը «Փնտրում ենք քո արմատները» հաղորդման շրջանակում, որտեղ պարզվել է, որ դերասանուհին, ըստ ԴՆԹ-ի, Գլորիա Սթայնեմի զարմուհին է։
Օսկարակիր դերասանուհին ավելի վաղ խոստովանել էր, որ չի ցանկանում էկրանին մերկ երեւալ՝ հանուն իր երեխաների։
Ջուլիան օպերատոր Դեննի Մոդերի հետ ամուսնացել է 2002 թվականին, իսկ 2004 թվականին լույս աշխարհ են եկել նրանց երկվորյակները՝ Հեյզել Պատրիսիան եւ Ֆիննեուս Ուոլթերը։ Տարիներ անց ծնվել է նրանց որդին՝ Հենրին։
Ռոբերթսը նշել է, որ ամուսինն օգնում է իրեն պահպանել երիտասարդությունը։ «Ես հավատում եմ, որ ամուսինս սիրում է ինձ ու հոգ է տանում իմ մասին այնպես, որ ինձ շատ երջանիկ զգամ»։
Commentaires