top of page

Ներքին Հանդում տեղի ունեցածը լայնածավալ գործողության չի վերածվի, սահմանային միջադեպ է․ Հայկ Նահապետյան

Feb 13, 2024
1 min read

Սյունիքի մարզի Ներքին Հանդում տեղի ունեցածը սահմանային միջադեպ է և տեղային կամ լայնածավալ որևէ ռազմական գործողության չի վերածվի։

Tert.am-ի հետ զորւյցում  նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Սա բանակում «բարդակ»-ի հերթական դրսևորումն է։ Կարող եմ նորից կրկնել, որ սա ոչ մի լայնածավալ գործողության էլ չի վերածվի։ Ադրբեջանի կողմից ոչ մի գործողություն էլ չի լինի»,- հավելեց նա։

Փորձագետը թերահավատ է Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների վերաբերյալ ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունների վերաբերյալ։ Ըստ նրա՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում։

«ՊՆ-ն իրականությունից հեռու իրավիճակ է ներկայացնում։ ՊՆ-ն իրարամերժ հաղորդագրություններ է ներկայացնում։ Սովորաբար հաղորդագրության մեջ լինում է  գրված, որ համարժեք պատասխան են տվել, իսկ հիմա բացակայում է։ Իրականությունն այն չէ, ինչ որ ՊՆ-ն ներկայացնում է։

Պատկերացրեք՝ ադրբեջանական կողմը սկսում է կրակել, ունենք զոհ և վիրավոր։ Նման դեպքերում հաղորդվում էր, որ հակառակորդը սադրել է, և մենք էլ տվել ենք համարժեք պատասխան, սա ՊՆ-ի հաղորդագրությունների մեջ բացակայում է»,- նկատեց նա։

Հիշեցնենք, որ ՊՆ-ի հաղորդմամբ՝  Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով,  ունի 2 զոհ և վիրավորներ:

Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը, սակայն, ըժամը 09:30-ի դրությամբ դադարել է:

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել էլ, թե ի պատասխան փետրվարի 13-ին «հայկական սադրանք»-ի  (չակերտները՝ Tert.am), իրականացվել է «Հատուցում» գործողությունը։

1/3083
bottom of page