top of page

«Ոչ մի քաղաք թյուրքերի համար դժգույն և դժբախտ չէ, ոչ մի լիճ ու սար անպիտան չէ». Նարինե Դիլբարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 25, 2024
  • 1 min read
ree

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թելեգրամյան և այլ կայքեր հայտնում են, որ թուրքական հեռուստաընկերություններով տարածվել է 2025թ․ Թուրքիայի քարտեզը, որտեղ Հայաստանի, Իրաքի, Սիրիայի և Կիպրոսի զգալի տարածքները «ապագա կա» կարգախոսով առաջնորդվող Թուրքիայի սահմաններում են նշված և գծված։ Ու ցավով հասկանում ես, որ թյուրք ոչ մի նախագահ ու վարչապետ, կուսակցություն երբևէ հարց ու կասկած չի ունեցել, թե որտեղի՞ց են սկսվում և որտե՞ղ են ավարտվում Թյուրքիո սահմանները։ Չի գտնվում այնտեղ պատմաբան, որին թյուրքերի պատմություն ձևակերպումը խանգարում է, դեռ ավելին՝ համաթյուրքական պատմություն են հորինում, ոչ մի քաղաք նրանց համար դժգույն և դժբախտ չէ, ոչ մի լիճ ու սար անպիտան չէ, ամեն ինչի համար կռիվ կտան ու խաղաղություն էլ կպարտադրեն, կհաստատեն իրենց հարմար։ Խորենացին ճիշտ էր՝ Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, ողբամ զքեզ, հանուրց հիւսիսականաց վեհագոյն. զի բարձաւ թագաւոր եւ քահանայ, խորհրդական եւ ուսուցող. վրդովեցաւ խաղաղութիւն, արմատացաւ անկարգութիւն. դրդուեցաւ ուղղափառութիւն, կայկայեցաւ տգիտութեամբ չարափառութիւն»:

bottom of page