Ողբերգական դեպք՝ Կոտայքում. 47-ամյա կինն այցելել է Ջրվեժում իր տատի ու պապի շիրիմին, որտեղ էլ ցրտահարվել ու մահացել է
Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժի գերեզմաններում կնոջ դի կա:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ 47-ամյա Գայանե Պ.-ն է, ով այցելել է իր տատիկի ու պապիկի գերեզմանին, որտեղ էլ կամ հանկարծամահ է եղել, կամ էլ ցրտահարվել է:
Comments