top of page

Զիդանը ցանկանում է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը

Jan 28, 2024
1 min read

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է աշխատանքի անցնել Ֆրանսիայի հավաքականում։ Այս մասին, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնել է RMC Sport-ը։



Աղբյուրի փոխանցմամբ՝ Զիդանը պատրաստ է սպասել, մինչև Ֆրանսիայի հավաքականում թափուր դառնա թիմի մարզչի պաշտոնը, որը ներկայումս զբաղեցնում է Դիդյե Դեշամը։



Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը դիտարկում է նաև «Մարսել»-ը գլխավորելու տարբերակը:



Նշվում է նաև, որ նա հրաժարվել է աշխատել Ալժիրի հավաքականում, որը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերել նրա նկատմամբ։



Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը Մադրիդի «Ռեալ»-ից հեռացել է 2021 թվականին։ Զիդանը մադրիդյան ակումբի հետ երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ինչպես նաև դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն։

1/3083
bottom of page