top of page

Բյուրականում Opel-ը մերկասառույցի պատճառով բախվել է ծառին. վարորդի մայրը մահացել է, երեխաները վիրավորվել են


Հունվարի 28-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմանում Opel մակնիշի ավտոմեքենան Բյուրական-Աշտարակ ավտոճանապարհի 1-կմ հատվածում՝ դեպի Բյուրական ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին։ Հայտնում էshamshyan.com-ը:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։



Հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Մահացողը վարորդի մայրն է, վիրավորներն էլ մահացածի թոռներն են:



Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

bottom of page