top of page

Օկուպացված Արցախի նախկին ղեկավարները դատվելու են Ադրբեջանի դատարաններում. Քյամրան Ալիև

Jan 26, 2024
1 min read

Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ղեկավարները, որոնք ապօրինաբար կալանավորված են Բաքվում, դատվելու են ադրբեջանական դատարաններում: Այս մասին հայտնի է դարձել Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հայտարարությունից՝ արված գլխավոր դատախազության ընդլայնված կազմով նիստում:



Երեկ հաղորդվել է, որ  Բաքվում ապօրինաբար անազատության մեջ պահովող Արցախի նախկին ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև նախկին պետ նախարար Ռուբեն Վարդանյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով։



Կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը։

1/3083
bottom of page