Freenews-ը չի պատկանում ոչ ինձ, ոչ իմ կնոջը, սպասենք այլ վերնագրի՝ «Ալեն Սիմոնյանի՝ Ռուանդա այցից հետո ձյան առատ տեղումներ են սկսվել». Սիմոնյան
Freenews-ը չի պատկանում ոչ ինձ, ոչ իմ կնոջը, դրա մասին տեղեկությունը բաց է և ցանկության դեպքում բոլորին հասանելի:
Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը.
«Իսկ Հայաստանի Հանրապետությունում վաղուց արտոնյալներ չկան, և հենց այն փաստը, որ նախարարությունը մի շարք լրատվամիջոցների շարքում գործընթաց է իրականացրել նշված մեդիայի նկատմամբ՝ դրա վառ ապացույցն է: Բայց դե հասկանալի է, որ ավելի գրավիչ է Ալեն Սիմոնյանի անունից «կախվել», որ նախ՝ շատ մարդ կարդա, երկրորդը՝ իշխանությանը ներկայացնել՝ որպես հին բարքեր կրողի:
Սպասենք այլ նմանատիպ վերնագրերի և շահարկումների:
Օրինակ՝ «Հացի խանութը որտեղի՞ց. Ալեն Սիմոնյանը հաց է գնել, չի մուծում հարկերը», կամ «Ալեն Սիմոնյանի՝ Ռուանդա այցից հետո ձյան առատ տեղումներ են սկսվել, կփակվի՞ արդյոք Լարսի անցակետը»:
Լավ եք, էլի.. Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրում էր, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հեռուստաընկերության՝ Freenews-ի նկատմամբ։
Comments