top of page

Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 25, 2024
  • 1 min read
ree

Հունվարի 25-ին` ժամը 13։17-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել, ներսում քաղաքացի կա:


 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 11 կմ-ին «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ` Ա. Գ., ծնված 1992 թ.) կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս։


 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

1/2560
bottom of page