«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զգուշացնում է՝ համացանցում և սոցիալական ցանցերում գործող կեղծ կայքերն ու հարթակներն ընկերության հետ որևէ առնչություն չունեն
- Elen Hovsepyan

- Jan 25, 2024
- 1 min read

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես զգուշացնում է, որ համացանցում և սոցիալական ցանցերում գործում են անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքեր ու հարթակներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն քաղաքացիներից դրամական միջոցների ներգրվման գործառույթներ չի իրականացնում, ընկերության ներդրումային ծրագրերի իրագործման կամ բնական գազի առքուվաճառքի հետ կապված կոմերցիոն առաջարկներ չի ներկայացնում։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությանն առնչվող տեղակատվությունը հրապարակվում է բացառապես ընկերության պաշտոնական հարթակներում։
Ստորև ներկայացված են կեղծ հարթակների օրինակները, որոնց հետ ընկերությունը որևէ առնչություն չունի։





















