top of page

Ռուսաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը մոտենում է 30 միլիարդ դոլարի․ Պուտինը՝ Տոկաևին

20 hours ago
1 min read

Ռուսաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը մոտենում է 30 միլիարդ դոլարի, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ երկու երկրների միջև փոխադարձ հաշվարկների 96%-ն արդեն իրականացվում է ազգային արժույթներով։

Տոկաևն իր հերթին նշել է Ղազախստանում ռուսական բարձր տեխնոլոգիական բիզնեսի ակտիվ ներկայությունը։

Նա նաև շնորհավորել է Պուտինին Չինաստանում եռակողմ գագաթնաժողով անցկացնելու կապակցությամբ՝ ընդգծելով իր ուրախությունը Ռուսաստանի՝ որպես մեծ տերության վերածվելու կապակցությամբ։


 
 
1/3193
bottom of page