top of page

Մենք ՌԴ-ին վնասելու ո՛չ ցանկություն, ո՛չ նպատակ, ո՛չ ունեցել ենք, ո՛չ էլ կունենանք. նույնն էլ ակնկալում ենք ՌԴ-ից. Փաշինյան

7 hours ago
1 min read

Մենք ՌԴ-ին վնասելու ոչ ցանկություն, ոչ նպատակ ոչ ունեցել ենք, ոչ էլ կունենանք։ Նույնն էլ ակնկալում ենք ՌԴ-ից, ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: 

«Մենք հարգում ենք ՌԴ ինքնիշխանությունը, շահերը, բայց մենք մեր ինքնիշխանությունն ու մեր շահերն էլ ենք հարգում, բնականաբար՝ ավելի շատ: Մենք ՌԴ-ի հետ չենք վիճելու, բարեկամաբար, եղբայրաբար խոսակցությունը շարունակվելու է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ նախորդ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ նախնական պայմանավորվել ենք, որ դեկտեմբերի 3-ին աշխատանքային այց կունենամ Մոսկվա՝ ՌԴ նախագահի հետ հանդիպում, քննարկում կունենանք:

Իսկ Կրեմլից արձագանքել են, որ պատրաստվում են Փաշինյանի այցին: 


 
 
1/3193
bottom of page