top of page

Հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն կայացնի,դրսից չպետք է լինեն չպահանջված հուշումներ․ Զախարովա

3 minutes ago
1 min read

ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է  Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչին, այն որակելով ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն։ 

«Նման որոշումները հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն կայացնի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ Այս հարցում դրսից չպետք է լինեն չպահանջված հուշումներ, առավել ևս՝ դա Գերմանիային չի վերաբերում, նշել է նա։

Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարը օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես ստորագրելու համար Հայաստանին անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը։


 
 
1/3193
bottom of page