top of page

Ռուսաստանը հրապարակայնորեն չի քննարկի ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցությունների մանրամասները. Պեսկով

2 hours ago
1 min read

Ռուսաստանը հրապարակայնորեն չի քննարկի ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցությունների մանրամասները, քանի որ դա վնաս կհասցնի պոտենցիալ խաղաղ գործընթացին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար առջևում շատ լուրջ զրույց է, որը բաղկացած է հսկայական քանակությամբ մանրամասներից:

«Այդ մանրամասները հրապարակային դաշտում քննարկել մենք չէինք ցանկանա, քանի որ կարծում ենք, որ դա վնաս կհասցնի պոտենցիալ ապագա խաղաղ գործընթացին», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունը տարածքային հարցի վերաբերյալ:


 
 
1/3134
bottom of page