Կալանավոր Հ. Ենոքյանը փախել է, ոստիկանությունը փորձում է հայտնաբերել նրան․ որտե՞ղ է նա
2 minutes ago
1 min read

MediaHub-ի տեղեկություններով՝ կալանավոր Հ. Ենոքյանը փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։
Հ. Ենոքյանը կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ MediaHub-ի տեղեկություններով նա խարդախության համար էր կալանավորված։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։ Այս պահին Արմավիրում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։
MediaHub-ի հետ զրույցում Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են։
Մարիաննա Արամյան




















