top of page

Վրաստանում անցկացված ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունները մերկապարանոց են․ Կրեմլ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 28, 2024
  • 1 min read
ree

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու վերաբերյալ Ռուսաստանին ուղղված  մեղադրանքները բացարձակապես անհիմն են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ շատերն այդպիսի մեղադրանքներ «սովորության համաձայն են տարածում»՝ հետևելով իրենց իսկ սահմանած «ստանդարտներին»։

«Մենք կտրականապես հերքում ենք նման մեղադրանքները։ Վրաստանում տեղի ունեցած ընտրություններին Ռուսաստանի կողմից միջամտության մասին հայտարարությունները մերկապարանոց են»,- ասել է Պեսկովը։

bottom of page