top of page

«Մայր տաճարի խոյակին մագլցած այս մարդն Օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է». Գառնիկ Դանիելյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «Դեկտեմբերի 18-ին խուլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը ոչ ավել, ոչ պակաս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է:


Վերջինիս հանդարտեցնելու փորձ անելու ժամանակ է սրտի կաթված ստացել Տեր Վրթանես Բաղալյանը:


Նկատելով սույն անձի պահվածքը՝ տեղում հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ոստիկանապետ Ղազարյանին (երևում է կից տեսանյութում):


Հետաքրքիր է, ի՞նչ գործ ունի մշակութային հաստատության ղեկավարը Մայր Աթոռի մուտքի խոյակի վրա՝ գրոհելու ցուցում տալիս:


Այսպե՞ս է վարձահատույց լինում վարչակարգի պարագլխին՝ օպերային թատրոնում իր պաշտոնում մնալու, կամայական պահվածքի վրա աչք փակելու դիմաց: Նշեմ, որ մամուլում շրջանառվում են տեղեկություններ վերջինիս անպարկեշտ պահվածքի մասին:


Առանձին կանդրադառնամ նաև այն համայնքապետերին, որոնք մասնակիցն էին դարձել այս խուլիգանությանն ու աչքի ընկան սեփական հայրենակիցներին հայհոյելով, լկտի արտահայտություններ անելով:


Բոլորը, ովքեր մասնակիցն են դարձել այս խուլիգանությանը, բացահայտվելու և վաղ թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու: Վախեցե՛ք Աստծո դատաստանից:


Չի՛ ներվելու մեր Սուրբ եկեղեցին անարգելու և պղծելու փորձ անող որևէ մեկը. լինի իշխանության ներկայացուցիչ, տիրադավ եպիսկոպոս, թե հանուն պաշտոնի ամեն սրբություն ուրացող որևէ անձնավորություն»:

 
 
1/2548
bottom of page