«Քաղաքականությունը ժամանակի ընթացքում հաղթելու է փողին»․ Բաբկեն Հարությունյան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում քաղաքականության մեջ միշտ էլ փողի գործոնը գերակշռել է բուն քաղաքականությանը։ Պատճառն, անշուշտ, ժողովրդի ծանր ֆինանսական վիճակն է և երկրի` ժողովրդավարական ցածր մակարդակում լինելը (ընդդիմադիրներին զրկում են աշխատանքից և այլն)։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու ամենակարևոր խոստումներից մեկն էլ քաղաքական այնպիսի միջավայրի կառուցումն էր, որում փողը կլիներ միջոց` քաղաքական գործունեություն ծավալելու համար, բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չխաբեր և այս մի անչափ կարևոր խոստումն էլ իրականացներ։
Ժամանակն, այնուամենայնիվ, ապացուցել է, որ փողով քաղաքական իմիտացիա անողներն արդյունքում հայտնվել են կամ օրվա իշխանության ոտքերի տակ, կամ թռել քաղաքականությունից։
Քաղաքականությունը ժամանակի ընթացքում հաղթելու է փողին, դժվարությամբ, բայց հաղթելու է։ Չկասկածեք։
Այն, ինչ Նիկոլն էլ խոստացավ ու չարեց, կանենք մենք»։




















