«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերում գույքագրել են կուտակված խնդիրները
- 1 day ago
- 1 min read

Հուլիսի 10-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները աշխատանքային այցով եղան Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերում և հանդիպումներ ունեցան տեղի բնակիչների հետ։
Հետընտրական շրջանում կայացած առաջին մարզային այցի և քաղաքացիների հետ հանդիպման նպատակը բնակավայրերում կուտակված խնդիրների գույքագրումն էր։
Նման այցերը շարունակական են լինելու։




















