top of page

Ինչ չպետք է ուտել երեկոյան. մթերքներ, որոնք անքնություն են բերում

  • 8 hours ago
  • 2 min read

Անքնությունը տարածված խնդիր է։ Հետազոտությունների համաձայն՝ աշխարհի չափահաս բնակչության մոտ 30% - ն ունենում է քնի խանգարումներ։ Շատերը քնելու համար դիմում են տարատեսակ դեղամիջոցների օգնությանը։

Մինչդեռ գիտնականներն արդեն պարզել են, որ քնի որակի վրա կարող է ազդել նաև մարդու սննդակարգը։

Ո՞ր սննդից պետք է հրաժարվել քնելուց առաջ

Առաջին հերթին երեկոյան պետք է հրաժարվել ճարպեր պարունակող մթերքներից՝ կարագ, ձկան յուղոտ տեսակներ, ճարպոտ միս, ընկույզ, խմորեղեն։Դրանք դժվար են մարսվում, ինչը բերում է օրգանիզմի հոգնածության։ Դրա հետևանքով դժվար կքնեք, իսկ քնի մեջ անընդհատ շուռումուռ կգաք։

Երկրորդը՝ հնեցված դեղին պանիրներ են։ Դրանք պարունակում են թերամին՝ նյութ, որը գրգռում է ուղեղը և արգելակում մելատոնինի արտադրությունը, ինչը նպաստում է հանգիստ քնին։

Հաջորդը` սուր ու կծու համեմունքներ են: Դրանք աշխուժացնող հատկություն ունեն։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեկոյան ժամերին ընդունած կծու և սուր համեմունքներով սնունդը թույլ չի տալիս հանգիստ քնել, գիշերային քունը մակերեսային է լինում, և մարդը չի հասցնում հանգստանա:

Կոֆեին պարունակող մթերքները՝ սուրճը, թեյը, կոկա-կոլան և այլն, նույնպես անքնություն են բերում։ Սուրճն ու այլ կոֆեին պարունակող ըմպելիքները պետք է օգտագործել քնից առնվազն վեց ժամ առաջ: Եթե անգամ այս պարագայում վատ եք քնում, ապա պետք է մտածել առավոտվա սուրճից հրաժարվելու մասին։

Հայտնի հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևայի կարծիքով՝ սուրճից պետք է փորձել խուսափել նաև այն պատճառով, որ այն հոգեբանական ազդեցություն է թողնում և ունի միզամուղ հատկություն:

«Հնարավոր է` դուք քնելուց 20 րոպե անց արթնանաք, քանի որ զուգարան գնալու ցանկություն է առաջանում», - ասել է նա ռուսական Առաջին ալիքի եթերում:Ի դեպ, հաշվի առեք, որ մուգ շոկոլադը ևս պարունակում է ոչ մեծ քանակությամբ կոֆեին, ինչը նույնպես քունը խանգարող, տոնուսը բարձրացնող միջոց է։ Եթե քնի հետ կապված խնդիրներ ունեք, շոկոլադ վայելեք քնելուց հինգ ժամ առաջ։

Ալկոհոլը և ծխախոտն ուղեղի գործունեության հզոր խթանիչներ են, որոնք խոչընդոտում են քնել: Երեկոյան խմած մեկ բաժակ գինին քնելու ցանկություն կբերի, և գիշերվա առաջին մասը լավ կքնեք, բայց հետո կարթնանաք գիշերվա կեսին, և երկրորդ մասը շատ անհանգիստ կքնեք`ալկոհոլի ազդեցության պատճառով:

 
 
bottom of page